Մոլորություն է կարծել, թե ռուս- ուկրաինական պատերազմը կարող է ամրապնդել Ուկրաինայի անկախությունը կամ մեծացնել նրա սուբեկտայնությունը:
Հնարավոր չէ դիմակայել միջուկային պետությանը՝ առանց կախվածության մեջ հայտնվելու ուժային այլ կենտրոններից, որոնք քեզ աջակցելու են:
Ու սրա հետևանքով՝ Ուկրաինան կանգնեց պետականության կոլապսի առաջ:
Այսօր այդ երկրից բոլորն ինչ-որ բան են ուզում. Ռուսաստանն ուզում է տարածքներ, ԱՄՆ-ը՝ բնական ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն, Եվրոպայի լիբերալ շահախմբերը՝ պատերազմի շարունակում մինչև «վերջին ուկրաինացին»:
Եթե սա է ինքնիշխան Ուկրաինան, ապա միայն անուղղելի ռուսաֆոբների հիվանդ ուղեղներում:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ